Չկան Թաքնված Հավելավճարներ
Անվճար Ուղեբեռ
Անվճար Սնունդ և Ըմպելիքներ
Պրեմիում Սպասարկում

Հաճախակի տրվող հարցեր

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐ

Արդյոք ես պե՞տք է հաստատեմ իմ չվերթը:


Ձեր Fly Armenia Airways- ի չվերթերի հաստատումը պարտադիր չէ:

Կարո՞ղ եմ ստուգել տոմսերի առկայությունն ու արժեքն առանց թռիչքի ամրագրման:


Դուք կարող եք ստուգել չվերթերն ու ուղեվարձերը նույնիսկ եթե ամրագրում չեք կատարում:
Վճարումն արվում է միայն վերջին քայլում ՝ ձեր անձնական տվյալների մուտքագրումից հետո:

Թռիչքների ուղեվարձի ինչպիսի՞ կատեգորիաներ կան Fly Armenia Airways-ում:


Մենք ունենք տարբեր գների 3 կատեգորիա, որոնք կախված են ձեր ամրագրման ամսաթվից և փաստացի մեկնելու ամսաթվից:
Որքան շուտ կատարեք ամրագրում, այնքան ցածր կլինի տոմսերի արժեքը:
ԱՄՐԱԳՐՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կարելի է փոփոխություն կատարել դուրս գրված ավիատոմսի մեջ։


Տոմսում փոփոխություններ կարելի է կատարել ոչ ուշ, քան մեկնելուց 24 ժամ առաջ:
Տոմսի գումարը ևս պետք է վճարել նույն ժամկետում:
Չվերթի ուղղությունը թողնելով նույնը՝ ձեր տոմսի վրա նշված օրը Դուք կարող եք փոխել ցանկացած այլ օրվա։ Հետգումար չի գանձվի: (եթե ինքնաթիռում ազատ տեղ կա):
Լրացուցիչ փոփոխության համար ցանկալի ամսաթվով նամակ ուղարկեք booking@fly-armenia.com էլեկտրոնային հասցեին և մեկ ժամվա ընթացքում կստանաք ամրագրման հաստատում նոր ամսաթվի վերաբերյալ:

Տոմսը կարող եք փոխել միայն մեկ անգամ:
ԳՐԱՆՑՈՒՄ

Ո՞րն է մինչ մեկնումը կատարվող գրանցման վերջնաժամկետը:


Գրանցումը հասանելի է միայն օդանավակայանում՝ Fly Armenia Airways-ի հաշվառման սեղանի մոտ։ Գրանցումը սկսվում է թռիչքից 3 ժամ շուտ և ավարտվում 45 րոպե նախքան թռիչքի ժամը։

Դուք չեք կարող կատարել գրանցումը առցանց։

Ինչպե՞ս կարող եմ ընտրել և ամրագրել իմ տեղը։


«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը հնարավորություն է ընձեռում ընտրել Ձեր տեղը օդանավում ավիատոմսի ամրագրումը կատարելուց։
Հիմք ընդունելով ավիացիոն անվտանգության օրենքները՝ վթարային ելքերի մոտ նստատեղերի ամրագրումը հասանելի չէ հետևյալ ուղևորների համար՝

• հաշմանդամություն ունեցող ուղևորներ
• ուղևորներ երեխաների և նորածինների հետ
• հղի կանայք
• տարեց ուղևորներ
• սրահում ուղեբեռով ուղևորներ
• սրահում կենդանիներով ուղևորներ
• հսկողության տակ տեղափոխվող ուղևորներ
ՈՒՂԵԲԵՌ

Որքա՞ն է ուղեբեռի թույլատրելի սահմանը։


Fly Armenia Airways-ը սահմանել է ուղեբեռի անվճար անցկացման հետևյալ կարգը ՝

Էկոնոմ կարգ: 1 x 25կգ
Բիզնես կարգ: 2 x 25կգ


Ուղեբեռը չպետք է գերազանցի հետևյալ չափանիշները՝ լայնություն + բարձրություն + խորություն՝ 158 սմ.
Ուղեբեռի սահմանված չափանիշները գերազանցելու պարագայում գանձվում է հավելավճար։
Բեռի ավելցուկիը նդհանուր չափը չպետք է գերազանցի 292 սմ՝ լայնություն + բարձրություն + խորություն։

Անվճար գրանցված ուղեբեռի ընդհանուր չափը չպետք է գերազանցի 158 սմ-ն (լայնություն + բարձրություն + խորություն):

Ինչքա՞ն ձեռքի ուղեբեռ կարող եմ վերցնել ինձ հետ։


Որպես կանոն, Fly Armenia Airways-ի չվերթերի դեպքում ձեռքի ուղեբեռի թույլատրելի քաշերը սրանք են՝

Էկոնոմ կարգ: 1 x 10կգ
Բիզնես կարգ: 2 x 10 կգ


Ձեռքի ուղեբեռը չպետք է գերազանցի հետևյալ չափանիշները՝ երկարություն՝ 55 սմ, լայնություն՝ 40 սմ, բարձրություն՝ 25։

Ուղեբեռից բացի կարող էք անվճար տեղափոխել՝
Սպորտային պարագաներ (պատյանի մեջ՝ մինչև 2 մետր) ու Երաժշտական գործիքներ (պատյանի մեջ՝ մինչև 1 մետր) կտեղափոխվեն անվճար:
ԵՐԵԽԱՆԵՐ

Ի՞նչ արժե տոմսը նորածին կամ փոքր երեխայի համար:


Որպես կանոն, ձեր երեխայի տոմսի համար ոչինչ չեք վճարելու մինչև նրա երկրորդ ծննդյան օրը (տոմսը / տոմսերը գնելու պահին): Միակ վճարումը, որը Դուք պետք է կատարեք, ադմինիստրատիվ վճարումն է (մինչև 2 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 25 եվրո):

Կարո՞ղ եմ երեխայի համար ինձ հետ վերցնել սեփական մանկական նստատեղը։


Եթե ձեր երեխայի համար առանձին տեղ եք ամրագրել, ապա Դուք կարող եք նրա նստատեղը (մեքենայի) ձեզ հետ բարձրացնել ինքնաթիռ: Տվյալ նստատեղը պետք է սերտիֆիկացված լինի օդային ճամփորդության համար, իսկ դրա հիմնական չափերը չպետք է գերազանցեն 40 x 40 սմ-ն:

Կարո՞ղ է իմ երեխան միայնակ թռչել:


Մինչև 5 տարեկան երեխաները ՉԵՆ կարող թռչել առանց ուղեկցության:
5-ից 11 տարեկան երեխաները կարող են թռչել առանց ուղեկցության միայն այն դեպքում, եթե Դուք ամրագրեք UM ծառայությունը կամ եթե նրանց ուղեկցի առնվազն 12 տարեկան անձ: Ցանկության դեպքում վերոնշյալ ծառայությունը կարելի է ամրագրել 12-ից 17 տարեկան երեխաների համար:

Ինչպե՞ս պատվիրել թռիչք միայնակ ճամփորդող երեխայի համար (UM ծառայություն):


UM ծառայությունը (Չուղեկցվող Անչափահաս) միայնակ ճամփորդող երեխաների համար հասանելի է միայն մեր սպասարկման կենտրոնի միջոցով: Ամրագրեք տոմսը և UM ծառայությունը հեռախոսով: Լրացուցիչ տեղեկությունների համար բացեք Միայնակ ճամփորդող երեխաներ էջը:
© Fly Armenia Airways 2021. All Rights Reserved.