Չկան Թաքնված Հավելավճարներ
Անվճար Ուղեբեռ
Անվճար Սնունդ և Ըմպելիքներ
Պրեմիում Սպասարկում

Մեր մասին

Fly Armenia Airways ավիաընկերությունը սիրով ողջունում է Ձեզ 

 

«Fly Armenia Airways» ՍՊԸ-ն հայկական ավիափոխադրող է, որն իրականացնում է միջազգային ավիափոխադրումներ ոչ միայն Հայաստանում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների, այլ նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ճամփորդել Հայաստան կամ Հայաստանից դուրս։

Ճամփորդելով Fly Armenia Airways-ի հետ՝ դուք հնարավորություն կունենաք մոտիկից ծանոթանալ այնքան հայտնի հայկական հյուրասիրությանը։

 
 
Մեր Կազմակերպության առաքելությունը
 

Ուղևորափոխադրումների ասպարեզում գրանցել առաջխաղացում`բարելավելով թռիչքների անվտանգության համակարգը, հուսալիությունը, ծառայության որակը և մրցունակությունը՝ միաժամանակ պահպանելով ինքնությունը որպես հայկական ավիափոխադրող: Ապահովելով որակական բարձր ցուցանիշներ՝ թռիչքները հասանելի դարձնել բոլորի համար և նպաստել Հայաստանում զբոսաշրջության կայուն զարգացմանը:

 


 

Ինչո՞ւ հենց ՄԵՆՔ

Fly Armenia Airways-ի գործունեությունը պարզ է, ուղղված՝ մեր սիրելի հաճախրդների գոհացմանը։  Ամրագրված ուղեբեռը, սնունդը և մեր բոլոր ծառայություններն արդեն իսկ ներառված են ավիատոմսի արժեքի մեջ։

 

  • ՉԿԱՆ՝ թաքնված հավելյալ վճարներ տոմսի գնի մեջ
  • ՉԿԱՆ՝ լրացուցիչ ծախսեր այնպիսի հիմնական ծառայության դիմաց, ինչպիսին է ուղեբեռը
  • ՉԿԱ՝ հավելավճար օդանավում մատուցվող սննդի և խմիչքների համար
  • ՉԿԱ՝ գին, որը չի համապատասխանում իրականությանը

      

Բարձր որակ բոլոր ծառայությունների դիմաց

Դուք ազատ եք Ձեր ընտրության մեջ։ Ձեռք բերելով ցանկացած առաջարկվող սակագին՝ կարող եք վստահ լինել բոլոր ծառայությունների որակական բարձր չափանիշներում։

Մեր ուղղություններն են դեպի՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Դոնի Ռոստով, Նովոսիբիրսկ, Սարատով, Անապա: 

Fly Armenia Airways ընտանիքի հիմքն է հյուրընկալությունը, որին դուք կառընչվեք ոչ միայն օդանավում, այլ կազմակերպության հետ համագործակցության ամբողջ ընթացքում:

Fly Armenia Airways-ը ավիափոխադրող է ազգային ինքնությամբ, որն իր գործունեության մեջ է ներդնում եվրոպական բարձր չափանիշները` ներգրավելով տասնյակ տարիների փորձ ունեցող ղեկավարություն:

Մենք սահմանել ենք այն արժեքները, որոնք ընկած են մեր գործունեության հիմքում:

Անվտանգությունը՝ գերագույն առաջնահերթություն է

Fly Armenia Airways ուշադրության կենտրոնում է թռիչքների անվտանգության և հուսալիության ապահովումը:

Որակ, որը համապատասխանում է բոլոր պահանջներին

Ծառայությունների որակը արտացոլվում է ոչ միայն ուղևորների, այլ նաև բեռնափոխադրումների մեջ։ Եվ իհարկե, մենք չենք մոռանում պատշաճ կերպով կատարել մեր հատուկ ծառայությունները, կենդանիների փոխադրումը և այլն:

Հաճախորդի գոհացնելունն ուղղված քաղաքականություն

Հաճախորդի գոհունակությունը մեր սկզբունքներից մեկն է: Մենք միշտ հաշվի ենք առնում մեր հաճախորդների պահանջները և կարծիքները: Ընկերության քաղաքականությունն ուղղված է հաճախորդների լիակատար գոհունակության ապահովմանը՝ ծառայությունների մատւցման բոլոր փուլերում:

Նորարարական մոտեցումներ, որոնք մեզ դարձնում առավել հաջողակ

Կազմակերպության բաժինների համակարգված աշխատանքը և նորագույն ծրագրերի օգտագործումը ավիաընկերությունն ավելի հարմարավետ և ժամանակակից են դարձնում: Նպատակը՝ նոր հնարավորություններ ստեղծելն է մեր սիրելի հաճախորդների համար:

Մեր ընտրությունն է՝ լինել ԱՌԱՋԻՆԸ

Ձեր ընտրությունը՝  ճանապարհորդել հուսալի ավիաընկերության հետ։

Եկեք միասին հասնենք բարձունքների և դարձնենք թռիչքը հետաքրքիր ճամփորդության մի մաս:


Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք զանգահարել Հաճախորդների սպասարկման կենտրոն

"Ֆլայ Արմենիա Էյրվեյզ" ՍՊԸ
Հեռ: +374 12 737 000
Էլ․ հասցե: booking@fly-armenia.com
Սունդուկյան փ․ 64/1, 0012, Երևան, ՀՀ

© Fly Armenia Airways 2021. All Rights Reserved.