Չկան Թաքնված Հավելավճարներ
Անվճար Ուղեբեռ
Անվճար Սնունդ և Ըմպելիքներ
Պրեմիում Սպասարկում

Սնունդ օդանավում

Սկսեք Ձեր ճամփորդությունն Fly Armenia Airways-ի հետ

Սկսեք ձեր խոհարարական ճամփորդությունը թեթև, նրբահամ դելիկատեսներից: Համտեսեք հայկական ավանդական ուտեստները Fly Armenia Airways-ի օդանավերում, որոնք մենք մատուցում ենք բազմատեսակ ու համեղ խորտիկների հետ:


Թարմ պատրաստված ուտեստներ                  


Վայելեք մեր համեղ ուտեստների բազմազանությունը: Մենք պատրաստում ենք դրանք կարևորելով բաղադրիչների որակն ու թարմությունը: Ընթրելով մեր ինքնաթիռի հարմարավետ միջավայրում դուք հնարավորություն կունենաք համտեսել տարատեսակ նախուտեստներ, հիմնական ուտեստներ ու աղանդեր:

Հրաշալի լրացում

Ընտրեք կատարյալ ըմպելիք`լրացնելու մեր կատարյալ ուտեստների համը: Մենք առաջարկում ենք նախուտեստների լայն ընտրություն սննդի ընդունումից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո: Վայելեք ոչ միայն հայկական և արտասահմանյան գինիների ու գարեջրի, այլև ոչ ալկոհոլային ըմպելիքների հիանալի համադրությունը:
Լիցքաթափվեք թարմ պատրաստված մի գավաթ սուրճով կամ թեյով, որը Ձեզ է առաջարկվում ամեն սնունդ ընդունելուց հետո:

Նախադասելի ուտեստի ընտրությունը միայն սկիզբն է

Թռիչքի ամեն մի րոպեն մանրակրկիտ մտածված է մեր էկոնոմ և բիզնես կարգի ուղևորների լիակատար հարմարավետության համար: Դուք պարզապես պետք է ընտրեք սննդի տեսակը և մենք կկատարենք ձեր ցանկությունը:

 


 

 


Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք զանգահարել Հաճախորդների սպասարկման կենտրոն

"Ֆլայ Արմենիա Էյրվեյզ" ՍՊԸ
Հեռ: +374 12 737 000
Էլ․ հասցե: booking@fly-armenia.com
Սունդուկյան փ․ 64/1, 0012, Երևան, ՀՀ

© Fly Armenia Airways 2021. All Rights Reserved.