Չկան Թաքնված Հավելավճարներ
Անվճար Ուղեբեռ
Անվճար Սնունդ և Ըմպելիքներ
Պրեմիում Սպասարկում

Միայնակ ճամփորդող երեխաներ

5-ից 12 տարեկան երեխաները ինքնաթիռով կարող են ճամփորդել, եթե ամրագրված է "Միայնակ ճանապարհորդող երեխա" ծառայությունը կամ անչափահասին ուղեկցում է 18 տարին լրացած որևէ անձ: Թեև երեխայի ու մեծահասակի ուղեբեռի անցկացման կարգը նույնն է, այնուամենայնիվ, խնդրում ենք համոզվել, որ երեխան կարող է ինքնուրույն հեշտությամբ տեղափոխել իր ուղեբեռը: 

Ծառայության մանրամասները՝

Տարիք - 5-ից 12 տարեկան
Արժեք - Երեխայի ավիատոմս + 70 EUR ծառայության վճար

Ցանկության դեպքում ծառայությունը կարող է ամրագրվել նաև 12-ից 16 տարեկան երեխաների համար: Այդ դեպքում ծառայության արժեքը կձևավորվի հետևյալ կերպ․
Մեծահասակի ավիատոմս +70 EUR ծառայության վճար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վճարումը կատարվում է մեկնման երկրի արժույթով:

Ծառայությունն ամրագրելու համար խնդրում ենք ուղարկել հարցում booking@fly-armenia.com թռիչքից ոչ ուշ, քան 24 ժամ առաջ։

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ավիաընկերությունը երեխային կարող է հանձնել միայն դիմումի մեջ նշված ուղեկցող անձին կամ ​​տրանսֆերային օդանավակայանում ընդունող ավիափոխադրողի լիազորված ներկայացուցչին: Դիմավորող անձն իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ:

 


Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք զանգահարել Հաճախորդների սպասարկման կենտրոն

"Ֆլայ Արմենիա Էյրվեյզ" ՍՊԸ
Հեռ: +374 12 737 000
Էլ․ հասցե: booking@fly-armenia.com
Սունդուկյան փ․ 64/1, 0012, Երևան, ՀՀ

© Fly Armenia Airways 2021. All Rights Reserved.