Չկան Թաքնված Հավելավճարներ
Անվճար Ուղեբեռ
Անվճար Սնունդ և Ըմպելիքներ
Պրեմիում Սպասարկում

Երաժշտական ​​գործիքներ և սպորտային պարագաներ

Fly Armenia Airways-ը սահմանել է երաժշտական գործիքների փոխադրուման հետևյալ կարգը՝ 

55 x 40 x 25 սմ-ից ոչ ավելի չափ ունեցող երաժշտական ​​ գործիքներ կարող են տեղափոխվել օդանավի սրահում` որպես ձեռքի ուղեբեռ: Երաժշտական գործիքների փոխադրումը հնարավոր է ինչպես ձեռքի, այնպես էլ հանձվող ուղեբեռի տեսքով։ 

Գործիքը պետք է լինի համապատասխան կոշտ պատյանի մեջ՝ նախատեսված օդային փոխադրումների համար։ Հակառակ դեպքում, Fly Armenia Airways-ը պատասխանատվություն չի կրում գործիքի ապահովության համար։

Եթե ​​դուք նախատեսում եք երաժշտական ​​գործիք տեղափոխել լրացուցիչ նստատեղի վրա, խնդրում ենք ուղարկել հարցում booking@fly-armenia.com էլ. հասցեին մեկնումից ոչ ուշ, քան 24 ժամ առաջ:

 

Fly Armenia Airways-ը սահմանել է սպորտային պարագաների փոխադրուման հետևյալ կարգը՝ 

Մինչև 32 կգ քաշ ունեցող մեկ հատ սպորտային սարքավորում ձմռանը` անվճար
Երկուսից ավել սպորտային սարքավորումները 
համարվում են հավելյալ ուղեբեռ: Այդ գործիքների համար կարող եք վճարել առցանց կամ օդանավակայանում:

Առցանց՝ 50 EUR 
Օդանավակայանում` 80 EUR 

Սպորտային պարագաները պետք է լինեն համապատասխան կոշտ պատյանների մեջ՝ նախատեսված օդային փոխադրումների համար։ Հակառակ դեպքում, Fly Armenia Airways-ը պատասխանատվություն չի կրում պարագաների ապահովության համար։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վճարումը կատարվում է մեկնման երկրի արժույթով:

 


Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք զանգահարել Հաճախորդների սպասարկման կենտրոն

"Ֆլայ Արմենիա Էյրվեյզ" ՍՊԸ
Հեռ: +374 12 737 000
Էլ․ հասցե: booking@fly-armenia.com
Սունդուկյան փ․ 64/1, 0012, Երևան, ՀՀ

 
© Fly Armenia Airways 2021. All Rights Reserved.