Չկան Թաքնված Հավելավճարներ
Անվճար Ուղեբեռ
Անվճար Սնունդ և Ըմպելիքներ
Պրեմիում Սպասարկում

Թռիչք երեխաների հետ

Fly Armenia Airways ավիաընկերությունն երեխաների հետ թռիչքը կդարձնի հաճելի և հարմարավետ  

Մեր ավիաընկերությունը երեխաների համար առաջարկում է 2 սակագին՝

 

Նորածինների համար նախատեսված սակագին՝ 0-ից 2 տարեկան երեխաներ, ովքեր առանձին տեղ չեն զբաղեցնում: Միակ վճարումը, որը պետք է կատարվի 25 EUR համարժեք վարչական տուրքն է՝ յուրաքանչյուր երեխայի համար:


Երեխայի համար առանձին ավիատոմս ձեռք բերելու պարագայում կարող եք Ձեզ հետ վերցնել նաև Ձեր մանկական անձնական նստատեղը։ Նստատեղը պետք է համապատասխանի օդային ճամփորդության եվրոպական ստանդարտներին, իսկ չափերը չպետք է գերազանցեն 40 x 40 սմ-ն:

 

Երեխաների համար նախատեսված սակագին՝ ըստ Fly Armenia Airways-ի՝ երեխա են համարվում 2-ից 12 տարեկան անձինք։ Խնդրում ենք հաշվի առնել, որ 2 տարին լրացած երեխայի համար պահանջվում է առանձին ավիատոմս և վճարման ենթակա գումարը կազմում է երեխայի համար նախատեսված սակագնին համապատասխան գումար։

Երեխաների հետ ճամփորդող ուղևորները իրավունք ունեն  անցնել գրանցման և ինքնաթիռ նստեցման առաջնահերթության իրավունք։

 

Մեզ հետ ճանապարհորդելը հաճելի է և հուսալի


Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք զանգահարել Հաճախորդների սպասարկման կենտրոն

"Ֆլայ Արմենիա Էյրվեյզ" ՍՊԸ
Հեռ: +374 12 737 000
Էլ․ հասցե: booking@fly-armenia.com
Սունդուկյան փ․ 64/1, 0012, Երևան, ՀՀ

© Fly Armenia Airways 2021. All Rights Reserved.