Չկան Թաքնված Հավելավճարներ
Անվճար Ուղեբեռ
Անվճար Սնունդ և Ըմպելիքներ
Պրեմիում Սպասարկում

Կենդանիների փոխադրում

Fly Armenia Airways ավիաընկերությունը հնարավորություն է ընձեռում տեղափոխել կենդանիներ։ Կենդանու տեղափոխումը հնարավոր է իրականացնել հավելյալ վճարով օդանավի սրահում՝ որպես հավելյալ ձեռքի ուղեբեռ։ 



 

Կենդանու չափսերը չպետք է գերազանցեն՝ 55 x 40 x 23 սմ, քաշը՝ 8 կգ՝ ներառյալ բեռնարկղը։

Բեռնարկղը ներառյալ 8 կգ գերազանցող շների և կատուների տեղափոխումը ինքնաթիռի սրահում չի թույլատրվում։ Եթե դուք պլանավորում եք ճամփորդություն կենդանու հետ խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ booking@fly-armenia.com էլ․ հասցեով՝ քռիչքից ոչ ուշ, քան 24 ժամ առաջ։ Ծառայության վճարը իրականացվում է օդանավակայանում, արժեքը՝ 40 EUR.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վճարումը կատարվում է մեկնման երկրի արժույթով:

 

Կարևոր տեղեկություն

Նախքան թռիչքի ամրագրումը խնդրում ենք ձեզ ծանոթանալ ձեր ընտանի կենդանու տեղափոխման նկատմամբ կիառվող պահանջներին և կանոններին ինչպես մեկնման և ժամանման երկրների, այնպես էլ տարանցիկ կետերի համապատասխան հյուպատոսարաններում։ 
Նախքան կենդանու հետ ճանապարհորդելը խնդրում ենք ձեր անասնաբույժի հետ ստուգել կենդանու ներկայիս վիճակը և համոզվել, որ դուք ստացել եք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը նրան տեղափոխելու համար:
Կենդանիների անվտանգությունը ապահովելու նպատակով եղանակային անբարենպաստ պայմանների առկայության դեպքում Fly Armenia Airways-ն իրավունք է վերապահում չթույլատրել կենդանու տեղափոխումը բեռնախցիկում` կարճ ծանուցում ուղարկելով:


 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեղափոխվող կենդանիների թույլատրված նվազագույն տարիքը չպետք է լինի ոչ պակաս, քան 12 շաբաթ։

Վերը նշված պայմանների անհամապատասխանության, կանոնների չկատարման և Fly Armenia Airways-ի կողմից կենդանու տեղափոխման թույլտվություն չստանալու դեպքում՝ կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում դրա արդյունքում առաջացած ծախսերը հոգալու համար:


Ծառայողական կամ օգնական շներով ուղևորներ

Fly Armenia Airways ավիաընկերությունը անվճար է տեղափոխում օգնական կամ ծառայողական շներին՝ առանց բեռնարկղերի հետևյալ պայմաններով՝

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս տեսակի կենդանու տեղափոխման պարագայում Ձեզանից կպահանջվի բժշկի կողմից հաստատող փաստաթուղթ այն մասին, որ դուք ունեք այդ կենդանու անհրաժեշտությունը։  

         

Պահանջներ բեռնարկղերի նկատմամբ


Ընտանի կենդանիներին տեղափոխելու համար չեն թույլատրվում ձեռագործ արկղեր։

 


 

Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք զանգահարել Հաճախորդների սպասարկման կենտրոն

"Ֆլայ Արմենիա Էյրվեյզ" ՍՊԸ
Հեռ: +374 12 737 000
Էլ․ հասցե: booking@fly-armenia.com
Սունդուկյան փ․ 64/1, 0012, Երևան, ՀՀ

 
 
© Fly Armenia Airways 2021. All Rights Reserved.