Չկան Թաքնված Հավելավճարներ
Անվճար Ուղեբեռ
Անվճար Սնունդ և Ըմպելիքներ
Պրեմիում Սպասարկում

Ուղեբեռ

Fly Armenia Airways-ը սահմանել է ուղեբեռի անվճար անցկացման հետևյալ կարգը`

Ուղեբեռ Էկոնոմ կարգ՝ 25 կգ ​   
Ուղեբեռ Բիզնես կարգ
՝ 32 կգ
Ձեռքի ուղեբեռ Էկոնոմ և Բիզնես կարգ՝ 10 կգ   

Ուղեբեռը նախատեսված է հետևյալ ուղևորների համար՝ մեծահասակներ, 2-ից 12 տարեկան երեխաներ և առանձին նստատեղ ունեցող նորածիններ:
Ձեռքի ուղեբեռը նախատեսված է բոլոր ուղևորների համար:  
 

Ուղեբեռը չպետք է գերազանցի հետևյալ չափանիշները՝ լայնություն + բարձրություն + խորություն՝ 203 սմ։ Ուղեբեռի սահմանված չափանիշները գերազանցելու պարագայում գանձվում է հավելավճար։ Բեռի ընդհանուր չափսը չպետք է գերազանցի 292 սմ ՝ լայնություն + բարձրություն + խորություն։

Եթե ​​ձեր ուղեբեռը գերազանցում է վերը նշված չափանիշները, ապա դուք կարող եք վճարել լրացուցիչ սմ համար Fly Armenia Airways-ի օդանավակայանի գրասենյակում ՝ 80 EUR.

Ձեռքի ուղեբեռը չպետք է գերազանցի հետևյալ չափանիշները՝ երկարություն՝ 55 սմ, լայնություն՝ 40 սմ, բարձրություն՝ 25։

Ուշադրություն դարձրեք, որ յուրաքանչյուր Էկոնոմ կարգի համար նախատեսված է 25 կգ քաշով ուղեբեռ, իսկ Բիզնես կարգի համար՝ 32 կգ։ Եթե ​​Էկոնոմ կարգի ուղեբեռի քաշը ավել է 25 կգ-ից, բայց չի գերազանցում 32 կգ, ապա օդանավակայանում ավելորդ կգ-ի դիմաց գանձվելու է հավելավճար։

Դուք կարող եք վճարել երկու եղանակով՝
Առցանց՝ 50 EUR
Օդանավակայանում՝ 60 EUR
 

Դուք կարող եք նաև տեղափոխել հեծանիվ Fly Armenia Airways ավիաընկերությամբ ճամփորդելու ժամանակ։ Խնդրում ենք հաշվի առնել, որ հեծանիվը համարվում է լրացուցիչ ուղեբեռ և դուք պետք է հավելյալ վճարում կատարեք այն տեղափոխելու համար։

Առցանց՝ 50 EUR 
Օդանավակայանում՝ 80 EUR 

 

Հավելյալ ուղեբեռ

Հավելյալ կտոր ուղեբեռի համար կարող եք վճարել առցանց
1-15 կգ՝ 25 EUR 
15.1-25 կգ՝ 40 EUR 

Օդանավակայանում վճարման պարագայում հավելյալ ուղեբեռի արժեքը կկազմի
1-15 կգ՝ 35 EUR 
15,1-25 կգ՝ 50 EUR 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վճարումը կատարվում է մեկնման երկրի արժույթով:


Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք զանգահարել Հաճախորդների սպասարկման կենտրոն

"Ֆլայ Արմենիա Էյրվեյզ" ՍՊԸ
Հեռ: +374 12 737 000
Էլ․ հասցե: booking@fly-armenia.com
Սունդուկյան փ․ 64/1, 0012, Երևան, ՀՀ

© Fly Armenia Airways 2021. All Rights Reserved.