Չկան Թաքնված Հավելավճարներ
Անվճար Ուղեբեռ
Անվճար Սնունդ և Ըմպելիքներ
Պրեմիում Սպասարկում

Էկոնոմ կարգ

Բարի գալուստ Fly Armenia Airways ավիաընկերության Էկոնոմ կարգ։

Էկոնոմ կարգի ուղևորները  կվայելեն հարմարավետ և հաճելի թռիչքը՝ ճամփորդելով Fly Armenia Airways ավիաընկերության հետ: Էկոնոմ կարգի նստատեղերը իրենց նորարարական դիզայնով, ապահովում էն ուղևորներին համար ոտքերի հավելյալ տարածք և առավելագույն հարմարավետություն: Բեռնախցիկի ավելացված ծավալը և լուսավորության եզակի համակարգը ստեղծում են յուրօրինակ մթնոլորտ, որը թույլ է տալիս իսկապես հանգստանալ և վայելել թռիչքը:

Fly Armenia Airways-ի Էկոնոմ Կարգը բաղկացած է երեք սակագնից՝ Լայթ, Ստանդարտ և Պլյուս:

Էկոնոմ Լայթը լավագույն տարբերակն է այն ուղևորների համար, ովքեր ճանապարհորդում են ֆիքսված ամսաթվով` առանց ուղեբեռի անհրաժեշտության: Ավիատոսմի արժեքը ներառում է 10 կգ ձեռքի ուղեբեռ և  սնունդ, որը կբավարարի Ձեր բոլոր պահանջները:

Էկոնոմ Ստանդարտը Էկոնոմ Կարգի միջին սակագինն է` լայն հնարավորություններով: Այս սակագինը ներառում է անվճար ուղեբեռ՝ մինչև 25 կգ, 10 կգ ձեռքի ուղեբեռ և սնունդ: Անհրաժեշտության դեպքում կկարողանաք նաև փոփոխել և վերադարձնել Ձեր տոմսը:

Էկոնոմ Պլյուսը էկոնոմ կարգի առավելագույն հնարավորություններով տարբերակն է՝ ներառյալ ոչ միայն վերը նշված բոլոր ծառայությունները, ինչպիսիք են անվճար ուղեբեռը և սնունդը, այլ նաև նախքան գրանցումը անվճար փոփոխման և վերադարձման հնարավորությունը:

ՆՇՈՒՄ. Դուք միշտ կարող եք փոխել Ձեր սակագինը ավելի բարձրի:

 

Սնունդը և խմիչքները

Մենք առաջարկում ենք ճաշացանկ Ձեր թռիչքի ժամին համապատասխան, իսկ խմիչքների լայն ընտրանին կլրացնի Ձեր նախընտրած ուտեստը։ 

Էկոնոմ կարգի գերակա ուղևորները

Fly Armenia Airways-ը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում թոշակառուներին (65-ից բարձր տարիք ունեցող անձինք), երեխաների հետ ճամփորդող ընտանիքներին և չուղեկցվող երեխաներին։ Այդ ուղևորներին առավելություն է տրվում օդանավ նստելիս և առանձնահատուկ ուշադրություն դարձվում ամբողջ թռիչքի ընթացքում։

 


Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք զանգահարել Հաճախորդների սպասարկման կենտրոն

"Ֆլայ Արմենիա Էյրվեյզ" ՍՊԸ
Հեռ: +374 12 737 000
Էլ․ հասցե: booking@fly-armenia.com
Սունդուկյան փ․ 64/1, 0012, Երևան, ՀՀ

© Fly Armenia Airways 2021. All Rights Reserved.