Չկան Թաքնված Հավելավճարներ
Անվճար Ուղեբեռ
Անվճար Սնունդ և Ըմպելիքներ
Պրեմիում Սպասարկում

Բիզնես կարգ

Բարի գալուստ Fly Armenia Airways ավիաընկերության բիզնես կարգ

Fly Armenia Airways-ի բիզնես կարգը կապահովի հարմարավետություն և հանգստություն ամբողջ թռիչքի ընթացքում: Բիզնես կարգի ծառայությունների շարքում են. բիզնես սրահում սպասելու հնարավորություն, առանձին գրանցման և ուղեբեռի հանձնման սեղան, ինքնաթիռ նստեցման առաջնահերթություն։ Fly Armenia Airways-ի բիզնես կարգով ճամփորդելիս կունենաք լրացուցիչ անվճար ուղեբեռի հնարավորություն և սննդի տարբերվող տեսականի:

Ընտրեք բիզնես կարգով ճամփորդելը՝ լինի դա հերթական գործուղում, թե թռիչք՝ հանգստանալու նպատակով։ Մենք ապահովում ենք իդեալական միջավայր և ազատ տարածություն՝ հարմարավետ թռիչքի համար։ 

Fly Armenia Airways-ի Բիզնես կարգը բաղկացած է երկու սակագներից ՝ Ստանդարտ և Պրեմիում:

Բիզնես Ստանդարտը հիանալի տարբերակ է, որում ընդգրկված են բազմաթիվ ծառայություններ. ուղեբեռի անցկացման թույլատրված կրկնակի քանակ` 2 x 32 կգ, սնունդ և ըմպելիքներ, առաջնահերթ գրանցում և նստեցում: Ընտրելով Բիզնես Ստանդարտ սակագինը՝ կունենաք թռիչքի հիանալի փորձ Fly Armenia Airways-ի հետ:

Բիզնես Պրեմիումը ճանապարհորդության գերազանց տարբերակ է, որի մեջ ներառված են ավիաընկերության բոլոր ծառայությունները։ Ձեզ կմատուցեն թարմ պատրաստված սնունդ և ըմպելիքներ ըստ ցանկության: Ուղեբեռի թույլատրված նորմերը երկու անգամ ավելի են ՝ 2 x 32 կգ, ինչպես նաև կարող եք փոխել և վերադարձնել տոմսը՝ առանց հավելյալ վճարումների: Մեր անձնակազմը պատրաստ է կատարել Ձեր ճանապարհորդական ցանկությունները: 

 

Առաջնահերթ գրանցում և նստեցում

Բիզնես կարգով ճանապարհորդելիս Ձեզ հնարավորություն է տրվում գրանցման և նստեցման առաջնահերթություն։ 

Ավելի շատ անձնական տարածք

Fly Armenia Airways-ի բիզնես կարգում դուք կվայելեք մեր շատ հարմարավետ նստատեղերը և կունենաք ազատ տարածք՝ ինչը կապահովի հարմարավետություն ամբողջ թռիչքի ընթացքում:

Բիզնես սրահ

Մի մոռացեք նաև Բիզնես սրահում սպասելու հնարավորության մասին, որտեղ կարող եք անցկացնել Ձեր ժամանակը հանգիստ և հարմարավետ պայմաններում։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ Բիզնես սրահը ներառված է միայն Բիզնես Պրեմիում սակագնի մեջ:

Նշում․ Բիզնես սրահ մուտքը կարելի է ձեռք բերել հավելավճարով:

 


Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք զանգահարել Հաճախորդների սպասարկման կենտրոն

"Ֆլայ Արմենիա Էյրվեյզ" ՍՊԸ
Հեռ: +374 12 737 000
Էլ․ հասցե: booking@fly-armenia.com
Սունդուկյան փ․ 64/1, 0012, Երևան, ՀՀ

© Fly Armenia Airways 2021. All Rights Reserved.